Երեկ՝ մարտի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ըստ shamshyan.com–ի, Ժամը 15։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 54-ամյա Ռուբեն Ա-ն Արեւաշող գյուղի առաջին փողոցում իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Գեւորգ Գ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության Սպիտակի բաժին։