Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Կապանի մոտ գտնվող մարտական հենակետի տեսագրության առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն

Կապանի մոտ գտնվող մարտական հենակետի տեսագրության առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն

0

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված եւ սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի կողմից, որը պատճառել է էական վնաս, իսկ եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)՝  հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաեւ պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գհատական տալու համար:

Քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Մեկնաբանել