Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առնակ Ավետիսյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
ArmLur.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մտադիր է Առնակ Ավետիսյանին նշանակել ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի փոխարեն:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Գալստյանը որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին՝ բիզնես ոլորտ: Նա իր շրջապատում ասել է, որ բիզնեսի ոլորտ է վերադառնում, քանի որ այնտեղ ֆինանսական խնդիր չի ունեցել, իսկ ԱԺ-ում չի կարողանում փող աշխատել: