Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Մանրամասներ Գյումրիի սպանությունից /տեսանյութ/

Մանրամասներ Գյումրիի սպանությունից /տեսանյութ/

0

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետի (սպանություն,  2 կամ ավել անձանց սպանության փորձ)  հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվելու են մի շարք փորձաքննություններ՝  այդ թվում՝ դատահոգեբուժական: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանության եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Թամոյանը ենթարկվելու է դատահոգեբուժական փորձաքննության՝ պարզելու համար, թե հանցագործությունը կատարելու ժամանակ ինչ վիճակում է նա եղել:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  սպանությունից առաջ Հ. Թամոյանի եղբայրը ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել, երբ սպանվածը իր ավտոմեքենայով  նրա եղբորն ու հորը՝ Արտուշ Թամոյանին  տեղափոխում էր  Երեւան, քանի որ եղբայրը, ով վերջին պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել, պետք է  պրոթեզավորման նպատակով լիներ հիվանդանոցում եւ չարաբաստիկ ավտովթարից հետո  հայրը ՝ Ա. Թամոյանը նույնպես  տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն փետրվարի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում հայրը մահանում է  ու Հ. Թամոյանը, հավանաբար, լինելով հոգական ծանր ապրումների մեջ, եղբոր եւ հոր մահվան մեջ կասկածել է տաքսու ավտոմեքենայի վարորդին ու արդեն սպանության օրը նա կատարել է այդ արարքը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ հայրը  նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, կոչումով՝ փոխգնդապետ էր եւ Գյումրիում՝   թե նա, թե նրա ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում աշխատող եղբայրը՝ ճանաչված  էին:

Տեանյութը Գագիկ Շամշյանի։

 

Մեկնաբանել