Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Մարգարայում 53 տնտեսություն ապահովվել է որակյալ եւ շուրջօրյա ջրամատակարարմամբ

Մարգարայում 53 տնտեսություն ապահովվել է որակյալ եւ շուրջօրյա ջրամատակարարմամբ

0

Ավարտվել են Արմավիրի մարզի Մարգարա համայնքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ եւ 13-րդ փողոցների ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները. կառուցվել է 2366 գծմ ջրագիծ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 11 մլն 480 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 8 մլն 36 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 30%` 3 մլն 444 հազար դրամ:

Համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցմամբ կրճատվել են վթարների հետեւանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը եւ վնասված խողովակներից ջրի արտահոսքը:

Ծրագրի արդյունքում շուրջ 53 տնտեսություն ապահովվել է որակյալ եւ շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ստեղծվել է 20 ժամանակավոր աշխատատեղ:

Մեկնաբանել