Գլխավոր ԵՐԵւԱՆ Պետական դավաճանության համար ցմահ ազատազրկում նախատեսող օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ-ում

Պետական դավաճանության համար ցմահ ազատազրկում նախատեսող օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ-ում

0

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի եւ Վահե Էնֆիաջյանի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության եւ լրտեսության համար նախատեսված պատժաչափը:

Հիշեցնենք, որ նախագիծը փետրվարի 11-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է։

Պատգամավորներն առաջարկում են, որ պետական դավաճանության համար սահմանվի 20 տարվա կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարվա ազատազրկում:

Գործող Քրեական օրենսգրքով պետական դավաճանության համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում, իսկ լրտեսության համար՝8-15 տարվա ազատազրկում:

Նախագիծը քննարկվեց հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստացավ: Այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջիկա քառօրյայի ընթացքում:

Մեկնաբանել