Գլխավոր Մարզեր Սեւանում ձյուն է տեղում, Աբովյանում եւ Հրազդանում՝ անձրեւ

Սեւանում ձյուն է տեղում, Աբովյանում եւ Հրազդանում՝ անձրեւ

0

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սեւանի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում՝ անձրեւ։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել