Գլխավոր ԵՐԵւԱՆ Վազգեն Մանուկյանի գործը ուղարկվել է դատարան

Վազգեն Մանուկյանի գործը ուղարկվել է դատարան

0

 Դատախազությունը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի  գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- նշեցին  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցված կոչերով, որոնք եւս պարունակում են իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեկնաբանել