Գլխավոր Без рубрики Օնիկ Գասպարյանի հայցադիմումը դատավոր Մհեր Պետրոսյանի վարույթում է

Օնիկ Գասպարյանի հայցադիմումը դատավոր Մհեր Պետրոսյանի վարույթում է

0

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Արամ Վարդեւանյանը:

«Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ունի առավելապես դրական եւ արդարադատություն իրականացնող դատավորի համբավ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին:

Տեղեկացնեմ նաեւ, որ այն հիմնավորումները որոնք հասանելի էին հանրությանը ԳՇ պետի հակասահմանադրական ազատման վերաբերյալ, լրիվությամբ բավարար են Վարչական դատարանի կողմից` հայցի ապահովում կիրառելու համար»,- գրել է նա:

Մեկնաբանել