Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ 26-ամյա երիտասարդը «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու գանձանակից գողացել է 5200 դրամ (տեսանյութ)

26-ամյա երիտասարդը «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու գանձանակից գողացել է 5200 դրամ (տեսանյութ)

0

Արարատի բաժնի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություններ, որոնք իրացվեցին մարտի 12-ին: Նրանք կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Տափերական գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանեց, որ հունվարի 6-ին, ժամը 22-ի սահմաններում, մտել է Նոր ուղի գյուղի նորակառույց «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, պտուտակահանով բացել գանձանակի փականը եւ գողացել 5200 դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ նա նույն եկեղեցու գանձանակից գողություն է արել նաեւ հունվարի 11-ին, 19-ին, 20-ին ու 28-ին: Ընդ որում, միշտ չէ, որ գանձանակում փող է եղել:Եկեղեցու կառուցապատողից ընդունվել է հաղորդում: Իսկ հարցին, թե ինչու նախկինում չի դիմել ոստիկանություն` կառուցապատողը պատասխանել է, որ փորձել է իր ուժերով գտնել գողին, նույնիսկ միջոցներ է ձեռնարկել այդ ուղղությամբ, բայց` ապարդյուն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մանրամասները տեսանյութում։

Մեկնաբանել