Գլխավոր ԵՐԵւԱՆ Ինչ է պարզաբանում ԱԱԾ-ն՝ UNICEF-ի ներկայացուցչի հետ կապված սկանդալով

Ինչ է պարզաբանում ԱԱԾ-ն՝ UNICEF-ի ներկայացուցչի հետ կապված սկանդալով

0

Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարթ-Հաթինգը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի օգտին։ Ավելի ուշ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ:

ArmDaily.am-ի հետ զրույցում UNICEF-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի պատասխանատու Զառա Սարգսյանը տեղեկացրել է, որ մինչ այս ամսվա ավարտը նա կմեկնի Հայաստանից։ Սարգսյանը նշեց նաեւ, որ Հաթինգի վերաբերյալ որոշումը կայացվել է ՀՀ Կառավարության եւ UNICEF-ի համատեղ որոշման արդյունքում։

ArmDaily.am-ը դիմեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որտեղից մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ ՀՀ ԱԱԾ-ին ուղղեցինք հետեւյալ հարցերը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասնեյակի ղեկավար Մարիան Քլարք- Հաթինգը գտնվում է Հայաստանո՞ւմ, թե հատել է Հայաստանի սահմանը։ Մարիան Քլարք- Հաթինգի նկատմամբ ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվե՞լ է, թե ոչ։ Հնարավո՞ր էր արդյոք կանխել Մարիան Քլարք-Հաթինգի հեռացումը Հայաստանից եւ արդյո՞ք Հայաստանը լքելու պահին ԱԱԾ-ն տեղյակ է եղել վերջինիս հասցեագրվող մեղադրանքներին։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ սահմանահատումների մասին տեղեկատվությունը վերաբերում է Մ.Հաթինգի անձնական կյանքին՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին։ Ինչ վերաբերում է UNICEF-ի հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավարի դեմ քրեական գործ հարուցելուն, ապա ԱԱԾ-ում նրա դեմ քրեական գործ հարուցված չէ։ ԱԱԾ-ի պատասխանը՝ ստորեւ։

Մեկնաբանել