
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները

` Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին եւ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Շիրակի մարզի Արթիկի եւ Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։