Մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, ժամը 10։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 96 կմ-ին ճակատ-ճակատի բախվել են Վանաձորի բնակիչ 25-ամյա Ռոբերտ Եգանյանի վարած Mercedes մակնիշի եւ Ալավերդի քաղաքի բնակիչ 61-ամյա Վազգեն Մաթոսյանի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Honda-ի ուղեւորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Մանանա Խաչիկյանը, 27-ամյա Քրիստինե Հարությունյանը եւ 8-ամյա Մարիա Ափոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։