Հայաստանում սպասվող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին,․ marzer.am-ի տեղեկություններով, մասնակցելու է նաեւ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը՝ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ։
Նկատենք, որ Հայաստանի քաղաքական կյանքում Ասրյանի ղեկավարած կուսակցությունը վերջերս ակտիվ գործունեություն է ծավալում։
Հիշեցնենք, որ հինգշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։