Գլխավոր ԵՐԵւԱՆ Ծառուկյանը «մեսսիջ» է ուղարկել Փաշինյանին․ ժամեր անց հանդիպում են

Ծառուկյանը «մեսսիջ» է ուղարկել Փաշինյանին․ ժամեր անց հանդիպում են

0

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր կեսօրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կհանդիպեն:

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման մասին առաջիկայում հայատարարություն կլինի, որից հետո Գագիկ Ծառուկյանը կգնա ՀՀ կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար:

Ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր պետք է հստակ օր որոշվի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու վերաբերյալ:

Տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը «մեսսիջ» է ուղարկել Փաշինյանին, որ հանդիպման կգա միայն այն պարագայում, եթե հանդիպումից հետո հայտարարեն արտահերթ ընտրությունների մասին: Բայց արդյոք հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ծառուկյանը մեկ հայտարարի կգան՝ դժվար է ասել, քանի որ իշխանությունները արտահերթ ընտրությունների գնալու հարցում շատ փոփոխական տեսակետներ են արտահայտում:

Մեկնաբանել