Գլխավոր ԵՐԵւԱՆ Համայնքներում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

Համայնքներում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

0

Հայաստանում 2020-ին՝ դժվարին տարում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդ դրամը հատկացվել է պետբյուջեից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2020-ի բարդ ժամանակաշրջանում կարողացել ենք իրականացնել 26 մլրդի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդը եղել է պետբյուջեից»,- ասաց Տերտերյանը:

Նա սա տպավորիչ համարեց նաեւ այն առումով, որ այդ սուբվենցիոն 576 ծրագրերի իրականացման համար 11 մլրդ դրամ էլ հատկացրել են համայնքներն իրենց բյուջեներից: Փոխնախարարի կարծիքով՝ սա փաստում է, որ համայնքը, տեղական ինքնակառավարումը նույնիսկ դժվարին պայմաններում լիաթոք աշխատող ինստիտուտ է:

Առաջին անգամ սուբվենցիոն ծրագրերին, բացի համայնքային մասնակցությունից, եղել է նաեւ մասնավոր մասնակցություն՝ շուրջ 700 մլն դրամի չափով:

Պետությունը 2020-ին 28 միավորված համայնքներում շուրջ 1.85 մլրդ դրամի դրամաշնորհի շրջանակում օժանդակության ծրագրեր է իրականացրել: Դրանք տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր են եղել:

 

Մեկնաբանել