Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Հրդեհ Դեմիտրովոյում․ ջերմահարվել է գազար

Հրդեհ Դեմիտրովոյում․ ջերմահարվել է գազար

0

Մարտի 18-ին, ժամը 02։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշատի խճուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Դիմիտրով գյուղում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:16-ին, մարվել՝ 03:36-ին: Այրվել է «DAF» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ն․ Հ․) կցորդիչի վերջնամասի 6 անվադողը եւ ջերմահարվել՝ մոտ 400 կգ գազար:

Մեկնաբանել