Մարտի 17-ին, ժամը 19։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարչապետ գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։20-ին, մարվել՝ 21։25-ին: Սարչապետ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 300 հակ անասնակեր: