«Ժամանակ» թերթը գրում է. «Սեւանա լճի մակարդակի բարձրացումը նոր պատմական ռեկորդներ է սահմանում:
Անցյալ տարվա համեմատությամբ, այս տարի լճի ջրի մակարդակը բարձրացել է արդեն 14 սանտիմետրով: Սա ոչ այնքան եղանակային պայմանների, որքան լճի ջրի պաշարների արդյունավետ եւ խնայողական օգտագործման արդյունք է: Սեւանը այժմ գտնվում է 1900,58 նիշի վրա, եւ այն դեռ եւս երկուսուկես մետր պետք է բարձրանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: