Գլխավոր Հասարակություն Ջրականում սկսվել են զոհվածների աճյունների եւ անհետ կորածների որոնողական աշխատանքները

Ջրականում սկսվել են զոհվածների աճյունների եւ անհետ կորածների որոնողական աշխատանքները

0

Արցախի փրկարար ծառայության ջոկատները մարտի 18-ին անհետ կորած եւ զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են  իրականացնում Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Հադրութի շրջանում մարտի 16-ին իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, քանի որ այդ շրջանում դեռեւս առկա է ձյան հաստ շերտ։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչեւ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։

Մեկնաբանել