Գլխավոր ԵՐԵւԱՆ Սերժ Սարգսյանը կրկին դատարանի բակում անդրադարձել է իր՝ «Արցախը երբեք չի լինելու...

Սերժ Սարգսյանը կրկին դատարանի բակում անդրադարձել է իր՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությանը

0

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ դատական նիստի մեկնարկը` Սերժ Սարգսյանը դատարանի շենքի բակում մոտեցավ իր կողմնակիցներին եւ որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու է մեկ տարի առաջ հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին: Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք փորձեցին հեգնել: Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, թե ինչու էին այս հետապնդումները եւ ապօրինությունները: Դա 2018 թվականից մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էր, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը եւ մեր ազգային իղձերը»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով,որ շարունակելու է պայքարել դրա դեմ եւ երբեք չի լքելու քաղաքական խրամատը:

 

Մեկնաբանել