Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Ծննդյան նվերը՝ հետմահու. Գյումրու թիվ 4 դպրոցում Արտակ Ժամակոչյանի անվան դասասենյակ է...

Ծննդյան նվերը՝ հետմահու. Գյումրու թիվ 4 դպրոցում Արտակ Ժամակոչյանի անվան դասասենյակ է բացվել

0

Սպիտակ կտորով ծածկված ցուցանակին Շուշանիկը մոտեցավ վստահ քայլերով: Մայրիկի ու տատիկի հետ կտորը հետ տարավ,  գիտեր, որ հերոս հայրիկի անունն էր կարդալու:

Գյումրու թիվ 4 դպրոցի դասասենյակներից մեկն այսօր անվանակոչվեց դպրոցի սան, արցախյան պատերազմում անմահացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արտակ Ժամակոչյանի անունով:

Գյումրու թիվ 4 դպրոցի դասասենյակներից մեկն այսօր անվանակոչվեց դպրոցի սան, արցախյան պատերազմում անմահացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արտակ Ժամակոչյանի անունով:

Արտակ Ժամակոչյանը այսօր կդառնար 31 տարեկան:

Միջոցառմանը մասնակցեցին Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, Արտակ Ժամակոչյանի ծառայակից ընկերները, հարազատներն ու այլք։

Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության նախագահ Յուրա Ալեքսանյանը Արտակ Ժամակոչյանի մորը՝ տիկին Շուշանիկին, հանձնեց Երկրապահ կամավորականների միության մեդալը:

https://www.armtimes.com/hy/article/209267

 

Մեկնաբանել