Մարտի 19-ին Ալավերդու պատկերասրահում տեղի ունեցավ Արուս Փաշիկյանի կանանց մի ամսյակին նվիրված ցուցահանդեսը։
Արուս Փաշիկյանի ցուցահանդեսը դարձավ հիմնաքար՝ համայնքների բարեկամության, որն ենթադրում է տարաբնույթ միջոցառումների կազմակերպում։
Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը միջոցառման ընթացքում շնորհավորեց կանանց միջազգային տոնը եւ նշեց՝ «Կանայք մոլորակի վրա հավասարակշռում են կյանքը, լինելիությունը։ Կանայք հոգատարության, սիրո եւ գեղեցկության խորհրդանիշն են։ Այսօր էլ ականատես ենք կնոջ աչքերով գեղեցկության ընկալման վերարտադրությանը, որը յուրահատուկ է իր ներգունային ներդաշնակությամբ։
Աշխարհին այսօր գեղեցկություն եւ գույն է պետք»։
Միջոցառմանը ներկա էին նաեւ Ալավերդու համայնքի ղեկավարի խորհրդական Ռաֆայել Միքայելյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ալավերդու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ՝ Տեր Միքայել քահանա Շաղոյանը եւ Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը։