
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքը։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» եւ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։