
Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի՞ արդյոք Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Մարզի համայնքներ կատարած այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, մարզպետն ասաց, այդ մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ»–ը։
«Որոշման կայացումից դեռևս 24 ժամ չի անցել, այդ մասով խոսելը դեռ շուտ է: Կարծում եմ, երբ հնարավոր լինի այդ մասին հրապարակային խոսել, բոլորիդ հետ անպայման կհանդիպեմ, կխոսեմ»,-ասաց Հովհաննես Հարությունյանը: