Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սահմանային օպերատիվ իրավիճակը կայուն է

Սահմանային օպերատիվ իրավիճակը կայուն է

0

Մարտի 19-ին եւ 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում եւս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:

ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով եւ կատարում առաջադրված խնդիրները:

Մեկնաբանել