
Մարտի 19-ին, ժամը 18։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Զանգեր հատվածում ձյան եւ մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել երթեւեկությունը․ կան արգելափակված ավտոմեքենաներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18։50-ից մինչ 22։24-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 70 ավտոմեքենա: