
Վանաձորի միակ էլիտար շենքի գույքահարկը 3.684.707 դրամի չափով Վանաձորի ավագանին երեկ զիջել է էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սիրելի՛ վանաձորցիներ, Դուք ձեր բնակարանների եւ անշարժ գույքի համար միշտ վճարում եք, իսկ Վանաձորի այս միակ էլիտար շենքի գույքահարկը 3.684.707 դրամի չափով Վանաձորի ավագանին երեկ զիջել է էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը:

Վանաձորի բնակիչների աղքատ բյուջեի հաշվին լավություն է արվում էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Վանաձորի տեղական իշխանության մասին:
Հ.Գ. Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջել է հարցը օրակարգից հանել, որից հետո բոյկոտել՝ քվորում չապահովելով, որպեսզի հարցը չքննարկվի եւ չընդունվի, բայց ձայների մեծամասնությամբ հարցը ընդգրկել է օրակարգ եւ ընդունվել»: