Գլխավոր Արտակարգ Ավտովթար Առինջում․ 34-ամյա վարորդը տեղում մահացել է

Ավտովթար Առինջում․ 34-ամյա վարորդը տեղում մահացել է

0

Մարտի 21-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ըստ shamshyan.com–ի, ժամը  01:30-ի սահմաններում  Վրաստանի քաղաքացի, Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված, 34-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Opel Corsa ավտոմեքենայով Առինջ գյուղի  6-րդ փողոցի  1-ին նրբանցքի վերելքոտ ավտոճանապարհով դեպի վեր ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող բետոնե պատին եւ գլխիվայր շրջվել:

Վթարի հետեւանքով Գ. Գրիգորյանը տեղում մահացել է, ավտոմեքենան էլ գլխիվայր շրջվել է:

Ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի:

Մեկնաբանել