
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 55-ամյա Արմեն Հ.-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Արմեն Հ.-ն նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։