Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Ավարտվել է Նորակերտ համայնքի գազաֆիկացման ծրագիրը

Ավարտվել է Նորակերտ համայնքի գազաֆիկացման ծրագիրը

0

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի 4-րդ, 10-րդ եւ 17-րդ փողոցների գազատարի կառուցման աշխատանքները. կառուցվել է 1794.5 գծմ երկարությամբ գազատար:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 37 մլն 379.5 հազ. դրամ` պետություն-համայնք հավասար` 50% համաֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ստեղծվել է 10 ժամանակավոր աշխատատեղ:

Գազաֆիկացման ծրագրի իրականացման միջնաժամկետ արդյունքում ակնկալվում է բնակչության կոմունալ պայմանների բարելավում եւ համայնքի համաչափ զարգացում, իսկ երկարաժամկետ արդյունքում` համայնքի գրավչության բարձրացում, բնակչության թվի ավելացում եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:
Ծրագրի շահառուների թիվը 110 է:

Մեկնաբանել