Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։
Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 եւ 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։ Զենք-զինամթերքը առգրավվեց եւ ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։
Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների եւ ռազմական ոստիկանների հետ, պարզեցին, որ ինքնաձիգները ուղարկվել են Արցախից։
Պարզվեց նաեւ ուղարկողի ինքնությունը, որը տվել է խոստովանական բացատրություն։
Հանգամանքները պարզվում են։
Մանրամասները տեսանյութում։