Եղանակով պայմանավորված անբավարար տեսանելիության պատճառով, հետաձգվել են ռազմագործողությունների ընթացքում զոհվածների աճյունների եւ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները, որոնք մարտի 22-ին նախատեսված էին Հադրութի շրջանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր առմամբ 1518 աճյուն: