
Ջինսը ոչ միայն հարմարավետ հագուստ է. գյումրեցի Կարեն Բարսեղյանի համար այն իր մտքում կուտակածը արտահայտելու միջոց է: «Արմենիասպուտնիկ»–ի լրագրողը զրուցել է Կարենի հետ։
Ջինսերի հանդեպ «սերը» ուսանողական տարիներից էր: Առաջին գործը՝ «Արմենիան», մինչ օրս պահպանվում է: Պատմում է՝ սկզբում ջինսը փոխարինեց կտավին, հետո, փնտրտուքների արդյունքում, ջինսերի վրա հին ֆոտոտեխնոլոգիաներով տպագրություն արեց։ Ավելի ուշ արդեն ջինսը աղացով անցկացնելով՝ նոր նյութ սկսեց ստանալ:

«Ամեն ջինս «իր բնավորությունն ունի»՝ տարբեր գույնի ջինսերից տարբեր նյութեր են ստացվում, իսկ դրանց վրա շատ հեշտ է ակրիլներով աշխատել»,-պատմում է Կարենն ու հավելում, որ այդպիսով երկրորդ, նույնիսկ երրորդ կյանք է տալիս գործվածքին: Ջինսի որակից է կախված ստացված նյութի որակը, եթե արհեստական մանրաթելեր շատ է պարունակում, դժվար է «ենթարկվում», իսկ իսկական ջինսերն այդ առումով ավելի նախընտրելի են։
«Կտավն պետք է ձգես ու վրան աշխատես, իսկ ջինսը նախ էներգիա, ապա նաեւ գույն ունի, ու իր հետ պետք է երկար աշխատես»,-ասում է Կարենը:
Ջինսն արվեստի գործի վերածելն գյումրեցի արվեստագետի համար ինքնանպատակ չէ՝ մարդու հետ անմիջական շփման մեջ եղած հագուստն արտահայտվելու, խնդիրները բարձրաձայնելու միջոց է, երբեմն նաեւ՝ փիլիսոփայություն:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։