Մարտի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2500 քմ,
Արմավիրի մարզի Վանանդ գյուղում՝ 1․5 հա,
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2000 քմ,
Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում՝ 1 հա, Կապան քաղաքում՝ 500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3 հա։