Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաեւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը եւ Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար)։
Լոռու մարզի Սպիտակի եւ Ստեփանավանի ոլորանները, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջեւան ճանապարհահատվածը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լոռու մարզում (բացառությամբ Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջանների), Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-Զանգեր-Սառնակունք ավտոճանապարհին եւ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սարավան-«Զանգեր» եւ Գորիս-Սիսիան հատվածներում բուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։