
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին՝ ժամը 11.00-ից մինչեւ 18.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի, Կամոյի, Սայաթ-Նովայի, Ռ. Մելիքյան, Մուրացան, Հակոբյան, Արաբկիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաեւ «Ռոզֆրուդ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:
Գազպրոմից հայցում են գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: