
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագիրը, որի շրջանակներում՝ Բրիտանական դեսպանատան աջկցությամբ, Տավուշի մարզում կազմակերպել են ամբողջական հացահատիկից հացի եւ հացամթերքի արտադրությանը նվիրված ինտերակտիվ պրակտիկ դասընթացներ։
Շուկայում մրցունակ եւ որակյալ արտադրանք ստանալու համար, ինչպես նաեւ տեղական հացագործներին աջակցելու նպատակով ՊՀԾ-ն հրավիրել է «ԷՐԱ» թիմի մասնագետներին մշակելու եւ իրականացնելու հմտությունների խթանմանը միտված գործնական դասընթացներ Տավուշի մարզի գրեթե 30 համայնքների համար։ Դասընթացների նպատակն է աջակցել Տավուշում գործող հացագործներին, հանրակրթական դպրոցների խոհարարական անձնակազմերին, երեխաներին, նրանց ծնողներին եւ այլ շահագրգիռ կողմերին յուրացնելու ամբողջահատիկ ցորենից ստացվող բարձր պահանջարկ ունեցող արտադրանք ստանալու հմտությունները եւ ապագայում հացագործներին հնարավորություն ընձեռելու իրականացնել առողջ հացաբուլկեղենի սպառումը շուկայում։

ՊՀԾ-ն խթանում է պարենային ազգային անվտանգությանը՝ կառուցելով սննդի արժեշղթաներ, որոնք հիմնված են տեղական արտադրության վրա: Ամբողջահատիկ ցորենի արժեշղթայի ծրագիրը մեծացնում է շուկայում սննդային արժեքներով հարուստ այս սննդատեսակի հասանելիությունը՝ զուգահեռաբար բարձրացնելով արժեշղթայի յուրաքանչյուր փուլում ներգրավված ձեռնարկությունների շահութաբերությունը:
«Հացաբուլկեղենը Հայաստանում ամենաշատ սպառվող սննդամթերքներից մեկն է, սակայն շուկայում գրեթե բացակայում է ամբողջահատիկ ցորենից ստացվող արտադրանքը։ Համագործակցելով Բրիտանական դեսպանատան հետ՝ ՊՀԾ-ն աջակցում է ամբողջահատիկ ցորենի արժեշղթայի նախագծի իրականացմանը եւ ողջունում է մասնագիտացված նմանատիպ դասընթացների իրականացումը, ինչը հնարավորություն է ընձեռում հացարտադրողներին ընդլայնել իրենց գիտելիքները եւ գործնական հմտությունները»,-նշում է ՊՀԾ սննդի արժեշղթաների ծրագրի համակարգող Վահան Առաքելյանը։
Այս միջոցառումների շրջանակում կրթական մոդուլը՝ գործնական գիտելիքներից զատ, հիմնված է շահառուների ոգեշնչմանը նպաստող խաղերի, հարց-պատասխան ձեւաչափով վիկտորինաների, կլոր սեղան ձեւաչափով ազատ քննարկումների վրա:
Մարզի արտադրողների սոցիալական պատասխանատվությունը խթանելու եւ սպառողին առողջ սնունդ հասցնելու ցակությունը բարձրացնելու համար հատուկ բաղադրիչով անդրադարձ է կատարվում նաեւ սննդի անվտանգության խնդիրներին, տրվում են գործնական խորհուրդներ եւ տեղում փորձարկվում է ամբողջահատիկ ալյուրից արտադրանք ստանալու գործընթացը: