
2020 թվականին 2000-ից ավելի քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 30 տոկոսով:
Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Դա նպատակ է հետապնդում ապահովել արդյունավետ պայքար քրեական ենթամշակույթի դեմ եւ նպաստել վերականգնողական արդարադատության իրականացմանը: Դատապարտյալների զբաղվածության ապահովման, ինչպես նաեւ նրանց շրջանում առողջ ապրելակերպի խթանման, արվեստին, մշակույթին եւ կրոնին հաղորդակից դարձնելու, հոգեւոր պահանջմունքների բավարարման նպատակով կազմակերպվել են 70 տասնյակից ավելի հոգեւոր մշակութային մարզական միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 1200 անձ»,- հավելեց նախարարը: