Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Օրակարգում տեղահանվածների խնդիրներն էին

Օրակարգում տեղահանվածների խնդիրներն էին

0

Մարտի 17-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ավագ ղեկավար Ումար Յախյաեւին եւ գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին։

Հանդիպմանը ներկա էին նաեւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանը։

Սյունիք այցի հիմնական նպատակը վերջին պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված ու մարզում վերաբնակեցված քաղաքացիներին հումանիտար օգնության տրամադրման հասցեականությունն ուսումնասիրելն ու այն ապահովելն է։ Միջազգային կառույցի ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե հիմնականում որտեղ ու ինչ պայմաններում են բնակվում այդ մարդիկ, ինչ կարիքներ ունեն ու ինչ ուղղություններով պետք է ծրագրեր իրականացնել նրանց օգնելու համար։

Նրանց հետաքրքրում էր նաեւ երեխաների կրթական իրավունքի ապահովումը։

Քննարկվեցին մարզպետարանի հետ համատեղ աշխատանքների կազմակերպումն ու իրականացվելիք ծրագրերը։

Մարզպետը ներկայացրեց այս ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկներ՝ դրանք լուծելու համար։ Նշվեց, որ տեղահանվածների համար առաջնահերթ պետք է լուծել զբաղվածության, կացարանով ապահովման, սոցիալական խնդիրները։

Մեկնաբանել