Մարտի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: