Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրի մարզպետը 10 օրով արձակուրդում կլինի

Արմավիրի մարզպետը 10 օրով արձակուրդում կլինի

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին արձակուրդ է տրամադրվել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի ապրիլի 14-23-ը ներառյալ:

  1. Համբարձում Մաթեւոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը»,-ասված է որոշման մեջ:

Մեկնաբանել