Մարտի 23-ին Ազգային ժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավը ՔԿՀ աշխատակիցների համար կարծես սկսվել է
«Ինձ զանգահարում են ՔԿՀ-ներում պատիժ կրող դատապարտված քաղաքացիների ազգականները եւ հայտնում, որ իրենց սպառնում են: Նրանց, մասնավորապես, ասում են. «Դուք չէ՞ որ գիտեք, թե ում օգտին պետք է քվեարկել: Եթե չքվեարկեք ինչպես պետք է, խնդիրներ կունենաք»»,- հայտնեց Զոհրաբյանը:
Պատգամավորը նաեւ նշեց ՔԿՀ աշխատակիցների անունները, որոնք համարձակվել են օրենքը խախտել:
Նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին կոչ արեց զբաղվել այս հարցով եւ իր ենթականերին արգելել դատապարտյալներին ճնշել:
Օրենք խախտած աշխատակիցների անունները տեսանյութում։