Գլխավոր Հասարակություն Կոչ եմ անում՝ հանգիստը կազմակերպելու նպատակով Գորիս գնալ. հյուրանոցները ծանր վիճակում են...

Կոչ եմ անում՝ հանգիստը կազմակերպելու նպատակով Գորիս գնալ. հյուրանոցները ծանր վիճակում են /վիդիո/

0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր ԱԺ-ում՝ հայտարարությունների ժամին ասաց, որ Գորիս համայնքում զբոսաշրջությունը ծանր վիճակում է հայտնվել:

«Պետք է ասեմ, որ միայն 2018-2020 թթ.՝ երկու տարվա մեջ կատարվել է 7 միլիարդ դրամից ավելի գումարի չափով ներդրում այս ոլորտում: Մարդիկ, տեսնելով այս ոլորտի զարգացման հեռանկարները, այդպիսի լուրջ ներդրումներ են արել: Հետո եղավ համավարակը եւ այս ոլորտը ամբողջովին ճնշվեց, դրանից հետո՝ պատերազմ, պատերազմից ընթացքում հյուրանոցները եւ հյուրատները գրեթե բոլորը զբաղված էին տեղահանվածների ընդունելությամբ, եւ այժմ արդեն գտնվում են բավականին ծանր վիճակում»:

Պատգամավորն ասաց, որ մոտ 1 միլիարդ 600 միլիոն դրամի վարկային միջոցներ կան ներգրավված: «Վտանգ կա, որ այդ սեփականատերերը լուրջ խնդիրների առաջ կհայտնվեն եւ այդ սեփականությունը, հնարավոր է՝ անցնի բանկերին»:

Խաչատրյանը հավելեց, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողում նույնպես հարցը բարձրացվել է, հնարավոր է՝ Կառավարությունը սուբսիդավորում տրամադրի՝ ընդգծելով, սակայն, որ հարցը հրատապ լուծման կարիք ունի:

«Սյունիքի վերաբերյալ անընդհատ լրատվամիջոցներում պտտվող խուճապային այս տրամադրությունները ուղղակիորեն հարվածել են այս ոլորտին, եւ հարվածում են, կոչ եմ անում նաեւ լրատվամիջոցներին, որպեսզի ուշադիր լինեն եւ նման հայտարարություններ անելուց առաջ նաեւ հաշվի առնեն դրա ծանր հետեւանքները»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը բոլորին կոչ արեց հնարավորության դեպքում հանգիստը կազմակերպել Սյունիքի հյուրատներում եւ հյուրանոցներում՝ նշելով, որ այնտեղ անվտանգային խնդիրներ չկան:

Մեկնաբանել