Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը ավելանում են արդեն հինգերորդ շաբաթն անընդհատ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա վան Կերկհովեն։ «Մենք այժմ տեսնում ենք վարակակիրների թվի աճ ԱՀԿ հինգ ռեգիոններից չորսում։ Աճը արդեն ֆիքսվում է հինգերորդ շաբաթն անընդհատ ամբողջ աշխպարհում»,- ասել է ԱՀԿ պաշտոնյան։
Նրա խոսքերով, անցյալ շաբաթ աճը կազմել է 8 տոկոս, իսկ Եվրոպայում՝ 12 տոկոս։ Միաժամանակ նաեւ նշվում է, որ վերջին շաբաթներին թեեւ մահացության դեպքերի նվազում էր նկատվում, սակայն վերջին մեկ շաբաթվա տվյալները հուսադրող չեն եւ կորոնավիրուսից մահացության թվի աճ է արձանագրվել։