Գլխավոր Մարզեր Հայաստանի ջրամբարների ջուրը պակասել է

Հայաստանի ջրամբարների ջուրը պակասել է

0

Հայաստանի 5 խոշոր՝ Ախուրյանի, Արփիի, Ապարանի, Ազատի եւ Մարմարիկի ջրամբարներում նախորդ տարվա համեմատ 74 միլիոն խորանարդ մետրով քիչ ջուր կա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը:

«Այս տարի կանխատեսվում է, որ Ազատը եւ Մարմարիկը 100 տոկոսով լիքը կլինեն, Ախուրյանը՝ 80-85 տոկոսով, Արփին՝ 65-70 տոկոսով, Ապարանը՝ 55-60 տոկոսով»,- ասաց նա:

 

Մեկնաբանել