Լոռվա չքնաղ բնության գրկում է գտնվում Թումանյան քաղաքը` Դեբեդ գետի աջ ափին: Ունենալով գեղեցիկ բնություն ու պատմամշակութային մեծ ժառանգություն, տարվա գրեթե բոլոր եղանակներին, հատկապես ամռանը, Թումանյանն ընդունում է հարյուրավոր զբոսաշրջիկների ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ նրա սահմաններից դուրս:
«Արտեմի» հյուրատունը, որ կառուցվել է տարիներ առաջ, լոռեցուն վայել հյուրընկալությամբ ու գրկաբացությամբ երաշխավորում է համայնք այցելողների լիարժեք հանգիստը:
Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները` հաճելի հանգիստն ու յուրօրինակ ժամանցն ապահովելու համար: