Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Պայմանագրային զինծառայողները մարտական դիրքից դուրս էին եկել՝ ծխախոտ եւ վառելիք բերելու...

Պայմանագրային զինծառայողները մարտական դիրքից դուրս էին եկել՝ ծխախոտ եւ վառելիք բերելու նպատակով ․ հարուցվել է քրգործ

0

Միջդիրքային տարածքում երկու պայմանագրային  զինծառայողների կորելուդեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել էր, եղանակային ծանր պայմաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նրանք հայտնաբերվել էին մարտի 22-ին: Նրանցից մեկի կյանքը, ցավոք, փրկել չէր հաջողվել, մյուսը, որի վիճակը գնահատվում է ծանր, անհրաժեշտ բուժօգնությունն է ստանում Կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ զինծառայողների կորելու մասին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո ՀՀ ՊՆ Վայքի ՌՈ բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ մարտի 20-ին՝ ժամը 09-ի սահմաններում, նրանք ծխախոտ եւ վառելիք բերելու նպատակով դուրս են եկել մարտական դիրքից եւ գնացել մոտ 1.5կմ հեռավորության վրա տեղակայված մարտական դիրք, եղանակի վատթարացման պատճառով ստիպված մնացել այնտեղ, իսկ հաջորդ օրը վերադառնալիս խիստ ձնաբքի պայմաններում մոլորվել էին՝ չհասնելով հենակետ:

Դեպքի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությամբ պարզելու դեպքի ամբողջական հանգամանքները, մարտական հերթապահության իրականացման պայմանների, զինծառայողների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների անբավարարության, դրանում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր պաշտոնեական անփութության, հանցավոր թերացումների առկայությունը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժին:

Մեկնաբանել