ԲՀԿ-ն ինքնուրույն է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին խորհրդարանական ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Ըստ նրա՝ եթե այս իշխանությունները բավարար կամք ունեն հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ապա «Բարգավաճ Հայաստանը» դրան չի խոչընդոտի:




