Գլխավոր Հասարակություն «8033». շտապօգնության հեռախոսահամար՝ COVID-19 դրական դեպքերի համար

«8033». շտապօգնության հեռախոսահամար՝ COVID-19 դրական դեպքերի համար

0

COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, «Covid-19» բնորոշ կլինիկայով կամ արդեն հաստատված պացիենտներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները եւ հոսպիտալացումները կազմակերպելու համար պետք է զանգահարել 8033 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերից առողջապահության նախարարությունը գործարկել է Covid սպասարկող շուրջօրյա շտապօգնության ծառայություն` հաշվի առնելով շտապ օգնության ծառայության ծանրաբեռնվածությունը:

Ծառայությունը հիմնականում գործում է Երեւանում

Մեկնաբանել